«Լիվերպուլ»-ը բանակցություններ է սկսել թիմի ավագ Սթիվեն Ջերարդի հետ՝ նոր պայամանագրի ստորագրման նպատակով: Daily Star-ի տեղեկացմամբ՝ ակումբի ղեկավարությունը ցանկանում է կրճատել ֆուտբոլիստի աշխատավարձը:
«Լիվերպուլ»-ը Ջերարդին 2 տարվա պայմանագիր է առաջարկել՝ 95.000 եվրո շաբաթական աշխատավարձով: Ջերարդի արձագանքի մասին առայժմ հայտնի չէ:
Հավելենք, որ Ջերարդի գործող պայմանագրի ժամկետը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին: Ջերարդն արդեն հայտարարել է, որ չի ավարտելու մարզական կարիերան, եթե անգամ հաջորդ ակումբը չլինի «Լիվերպուլ»-ը:









































