ՖԻՖԱ-ի գործակալ Կառլոս Արինո Բախոն, ով բանակցություններ է վարում Դրոգբայի` Իտալիա տեղափոխության շուրջ, հաստատել է, որ ֆուտբոլիստը իսկապես պատրաստ է Ա Սերիա տեղափոխվել:
«Դիդիեն լուծարում է իր պայմանագիրը չինական ակումբի հետ: Քանի որ «Յուվենթուս»-ն ու «Միլան»-ը հետաքրքրված են Դրոգբայի ծառայություններով, կարծում եմ, որ Դրոգբան կարող է Իտալիա տեղափոխվել արդեն հունվարին:
Նա ցանկանում է հանդես գալ աշխարհի ուժեղագույն առաջնություններից մեկում: Ա Սերիան հարմար է այդ առումով»,- Բախոյին մեջբերում է Sky Sports-ը:








































