Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն Լա Լիգայում արդյունավետության նոր ռեկորդ է սահմանել:
Իսպանիայի Լա Լիգայի 10-րդ տուրում կայացած «Գրանադա»-ի հետ խաղում նա 17-րդ գոլ է խփել Պրիմերայում ընթացիկ մրցաշրջանում: Այսպիսով՝ պորտուգալացին շրջանցել է «Օվյեդո»-ի հարձակվող Իսիդրո Լանգարուի ռեկորդը: Վերջինիս ակտիվում 10-րդ տուրից հետո կար 16 գոլ:
Նշենք նաև, որ Ռոնալդուն 10 տուրերից 1-ը բաց է թողել: Հիշեցնենք, որ Կարլո Անչելոտիի սաները վերոգրյալ խաղում 0:4 հաշվով արտագնա հաղթանակ տարան ու 24 միավորով միանձնյա գլխավորեցին մրցաշարային աղյուսակը:










































