Սորեն Լերբին՝ կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի գործակալը, մեկնաբանել է լուրերն այն մասին, թե Սնեյդերը տեղափոխվում է անգլիական ակումբ:
«Անգլիայի Պրեմիեր Լիգան գուցեև ուժեղագույնն է Եվրոպայում, և մենք կարող ենք վերանայել այնտեղ տեղափոխության պայմանները:
Ուեսլիին ամեն դեպքում չի հետաքրքրում «Քուինզ Փարկ Ռեյնջերս» տեղափոխությունը. նա ուզում է թոփ-ակումբ տեղափոխվել»,- ասել է գործակալը:







































