Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Դորտմունդի «Բորուսիա»-ն Գերմանիայի բունդեսլիգայի 10-րդ տուրում արտագնա խաղում 2:1 հաշվով զիջել է Մյունխենի «Բավարիա»-ին:
Դորտմունդյան ակումբը կրել է 5-րդ անընդմեջ պարտությունն ու զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 17-րդ տեղը 18 թիմերի պայքարում այն պարագայում, երբ մրցաշրջանի գրեթե 1/3-ն արդեն անցել է:
Դորտմունդյան ակումբի մարզական տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն պատասխանել է Der Westen պարբերականի հարցերին՝ մասնավորապես նշելով հետևյալը.
«Վերջին 2 շաբաթներին առաջխաղացման միտում եմ նկատում: Նկատում եմ, որ վնասվածքից վերականգնված ֆուտբոլիստներն անում են հնարավորը հաղթելու համար: Մխիթարյանն ու Գյուդողանն արդեն լավ մարզավիճակում են: Մխիթարյանը շատ արագ է և լավ անցումներ է կատարում, իսկ Գյուդողանը պատասխանատվություն է կրում կառուցողական խաղի համար»,- ասել է Վատցկեն: