«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն ամփոփել է անցած տարվա արդյունքները և հայտարարել է, որ թիմը դեռևս պետք է առաջընթաց ապրի:
«Մենք ավարտեցինք 2012 թվականը՝ գրանցելով մեծ հաջողություններ: Մրցաշարային աղյուսակում զբաղեցրած դիրքը միշտ չի արտացոլում այդ ամենը: Մենք բազմաթիվ կարևոր հանդիպումներ ենք ունեցել անցած տարվա ընթացքում, և ինձ համար՝ որպես մարզչի, դրանք մեծ նշանակություն են ունեցել:
Մենք դեռևս մեծ աշխատանք ունենք կատարելու, թիմը պետք է առաջընթաց գրանցի: Վստահ եմ, որ մենք աշխատում ենք ճիշտ ուղղությամբ»,- Ռոջերսին մեջբերում է «Լիվերպուլ»-ի պաշտոնական կայքը:









































