«Արսենալ»-ի մարոկկացի հարձակվող Մարուան Շամախը կարող է շարունակել կարիերան անգլիական այլ ակումբում` «Վեսթ Հեմ»-ում: Այդ մասին են հայտնում բրիտանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ Շամախը ներկայումս բանակցություններ է վարում «Վեսթ Հեմ»-ի հետ: Լրացուցիչ տեղեկություններ չեն հաղորդվում:
Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Շամախը մասնակցել է «Արսենալ»-ի ընդամենը 4 հանդիպումների և խփել 2 գոլ: Transfermarkt մասնագիտացված կայքը 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատել է 5.5 մլն եվրո:








































