Armchess.am-ը տեղեկացնում է, որ գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ Էյն քաղաքում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և նվաճեց երրորդ մրցանակը:
Քոթանջյանը միայն կես միավորով հետ մնաց գրոսմայստերներ Էդուար Ռոմենից և Մաքսիմ Վաշիե-Լագրավից (Ֆրանսիա): Լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարի հաղթող ճանաչվեց Ռոմենը:
Միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը վաստակեց 6 միավոր:








































