Թենիսի Աբու Դաբիի մրցաշարում իսպանացի թենիսիստ Դավիդ Ֆերերն զբաղեցրեց երրորդ հորիզոնականը:
Երրորդ տեղի համար պայքարում Ֆերերն առավելության հասավ սերբ թենիսիստ Յանկո Տիպսարևիչի նկատմամբ:
Հանդիպումն ավարտվեց 7:6 (7:4), 6:2 հաշվով:
Նշենք, որ Աբու Դաբիի մրցաշարի եզրափակիչում միմյանց հետ են մրցելու Ջոկովիչն ու Ալմագրոն:








































