«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրում կայացած «Նյուքասլ»-ի դեմ խաղում մրցավարների վրա ճնշում գործադրելու իր փորձը, ինչի համար կարող էր պատժվել կարգապահական կոմիտեի կողմից.
«Ես էմոցիոնալ անձնավորություն եմ և միշտ աչքի եմ ընկնում նման պահվածքով, բայց ես ոչ ոքի չեմ սպառնացել: Մամուլն ակտիվորեն քննարկում էր այդ միջադեպը:
Այդ օրը ես, հավանաբար, չէի խոսել միայն Բարակ Օբամայի հետ, բայց միայն այն պատճառով, որ նա զբաղված էր: Ես գլխավորում եմ աշխարհի լավագույն ակումբներից մեկը, այլ ոչ թե «Նյուքասլ»-ի պես «փոքրությունը»»:








































