Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան դեմ չէ ապագայում գլխավորել « Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Այդ մասին հայտնում է The Guardian-ը:
Լրագրող Մարտի Պերարնաուի «Գերր Պեպ» գրքում նշվում է, որ 2011 թվականին իսպանացի մասնագետը ներկա է եղել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղին:
Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում «կարմիր սատանաներ»-ն «Օլդ Թրաֆորդ»-ում ընդունել էին «Շալկե»-ին և հաղթել 4:1 հաշվով: Գվարդիոլային հիացրել է մարզադաշտում տիրող մթնոլորտը: Նա դիմել է իր օգնականներից մեկին.
«Ինձ շատ է դուր գալիս այս մթնոլորտը: Ապագայում տեսնում եմ ինձ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում»:









































