Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ու Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին մարզման ժամանակ ծնկի վնասվածք է ստացել: Այս մասին հայտնել է «Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը:
«Ռունին ծնկի վնասվածք է ստացել մարզման ժամանակ ու կարող է 2-3 շաբաթ բաց թողնել»,- The Daily Mail-ը փոխանցում է Ֆերգյուսոնի խոսքերը:
Նշենք, որ Ռունին չմասնակցեց Անգլիայի Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի շրջանակներում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ» – «Նյուքասլ» խաղին:




































