Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական խաղում ուժերն է չափում Ֆրանսիայի ընտրանու հետ:
Տրիբունաների բուռն աջակցության պայմաններում մեր հավաքականն ուշքի է գալիս 8-ճրդ րոպեին բաց թողած գոլից:
15-րդ րոպեին աջ եզրային ճեղքում էր ձեռնարկել Արթուր Սարկիսովը, բայց Ժերեմի Մատյոյին շրջանցելուց հետո բաց թողեց գնդակը: Մարտավարության առումով ամեն ինչ նույնն է, ինչ Սերբիայի ընտրանու հետ խաղում` 5-2-3:
Ֆրանսիայի հավաքականը խաղում է ընդգծված 4-2-3-1 մարտավարությամբ: Շեշտը դրվում է հիմնականում եզրային ճեղքումների վրա: Մեր պաշտպանության եզրային պաշտպանները` Լևոն Հայրապետյանն ու Կամո Հովհաննիսյանը ծանրաբեռնված են գործում:
18-րդ րոպեին կրկին հարվածային դիրք դուրս եկավ Մարկոս Պիզելին, հարվածը շեղ էր:








































