Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան հայտնվել է Մադրիդի «Ռեալ»-ի ուշադրության կենտրոնում:
Մադրիդյան ակումբը ցանկանում է 23-ամյա դարպասապահի օգնությամբ փոխարինել Իկեր Կասիլյասին: Այնուամենայնիվ, «սերուցքայիններ»-ի ավագը մինչ այդ պետք է լքի թիմը: Նա գործող պայմանագիր ունի մինչև 2017թ., որի ժամկետը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:
Ինչ վերաբերում է Դե Խեային, Marca-Ի փոխանցմամբ` նրան դուր է գալիս «Ռեալ» տեղափոխվելու տարբերակը: Նրա գործակալ Ժորժե Մենդեշը խոստացել է, որ մի օր կիրականացնի այդ տրանսֆերը:
Դե Խեայի` «Յունայթեդ»-ի հետ կնքած պայմանագրի ժամկետը լրանում է 2016թ.: Կողմերը դեռ համաձայնության չեն եկել նոր պայմանագրի շուրջ: Մենդեշը պահանջում է բարձրացնել Դե Խեայի աշխատավարձը:










































