Անգլիական «Ասթոն Վիլա»-ի հարձակվող Քրիստիան Բենտեկեն հայտարարել է, որ «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը երազում է ապագայում հանդես գալ «Ռեալ»-ի կազմում:
«Ես չեմ զարմանում Ազարի՝ «Չելսի»-ում ցուցադրած հիանալի խաղից: Նա դեռ ավելիին է ունակ: Նա ամեն անհրաժեշտ բան ունի, որ մեծ ֆուտբոլիստ դառնա:
Էդենը երազում է Մադրիդի «Ռեալ»-ում հանդես գալու մասին: Չեմ տեսնում որևէ խոչընդոտ, որ նրան կխանգարի մեկ կամ երկու տարուց տեղափոխվել «սերուցքայինների» կազմ», – Բենտեկեի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Ազարը այս մրցաշրջանի սկզբից է տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»՝ դառնալով թիմի առաջարն ու առաջնության լավագույն խաղացողներից մեկը:










































