Բռնցքամարտի գերծանր քաշային կարգի WBC վարկածով աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն հերքել է լուրերն այն մասին, թե ինքը համաձայնության է եկել Դևիդ Հեյի հետ մենամարտի վերաբերյալ:
Նշենք, որ Հեյը երեկ հայտարարել է, թե համաձայնության է եկել Կլիչկոյի հետ, միայն մնում է՝ բռնցքամարտիկն ստորագրի պայմանագրի տակ:
«Ես անգամ չեմ մտածում Դևիդ Հեյի մասին: Նա ստել է: Նա արդեն մի քանի հնարավորություն ունեցել է ինձ հետ հանդիպելու համար»,- BoxingScene-ը փոխանցում է Կլիչկոյի խոսքերը:








































