Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Արսենալ»-ն «Էմիրեյթս» մարզադաշտում ընդունել էր «Տոտենհեմ»-ին:
Առաջինը հաշվի մեջ առաջ անցան հյուրերը: Գոլի հեղինակ դարձավ Նասեր Շադլին: Այնուամենայնիվ, դաշտի տերերին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարակշռությունը: «Զինագործներ»-ի կազմում խփած գնդակով աչքի ընկավ Ալեքս-Օքսլեյդ Չեմբերլենը:
«Արսենալ» – «Տոտենհեմ»` 1:1
0:1 Շադլի (56’), 1:1 Չեմբերլեն (74’)










































