«Շախտյոր»-ի պաշտպան Ռազվան Ռացը խոսել է «Բորուսիա»-ի դեմ խաղի մասին:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչում կայանալու է «Շախտյոր» – «Բորուսիա» դիմակայությունը:
«Մենք կարող ենք մրցել ցանկացած թիմի հետ, այդ թվում՝ «Բորուսիա»-ի:
Իհարկե, նրանք լավ թիմ են: Գերմանական ակումբը լավ զարգացում է ապրել վերջին շրջանում, բայց դա չի նշանակում, որ մենք չենք կարող հաղթել նրանց»,- ասել է Ռացը:









































