Տուլայի «Արսենալ»-ի դարպասապահ Ալեքսանդր Ֆիլիմոնովը պատմել է, թե ինչպես են 90-ականներին վաճառել հանդիպումները, հաղորդում է Championat.com-ը:
– Ձեզ երբևէ առաջարկե՞լ են պայմանավորված խաղեր խաղալ:
– Իհարկե:
– Ո՞վ, Ե՞րբ, որքանո՞վ:
– Ձեզ ամեն ինչ պատմե՞մ, թե՞ աուդիոձայնագրություն տամ (ծիծաղում է): Այդ ամենի համար ապացույցներ են պետք: Ծիծաղելի է, երբ մարդիկ ասում են. «Այո, պայմանավորված հանդիպումներ կան, սակայն մենք դրանց մասին ոչինչ չգիտենք»:
Փաստեր, իրոք, եղել են: Օրինակ, 90-ականներին: Ոչ, ես չեմ կարող ասել, թե ովքեր են եղել, քանի որ դուք միանգամից կկռահեք, թե որ թիմի մասին է խոսքը:
Բոլորիս 100-ական դոլար էին առաջարկում: Այն ժամանակ դա ահռելի գումար էր կազմում: Բոլորը համաձայնվեցին, բայց ես` ոչ: Տղաները ոչ-ոքի խաղացին, այդպես էր նրանց կարգադրված:
Մեկ տարի անց այդ թիվը հասավ 1000 դոլարի: Պատմությունը կրկնվում էր. բոլորը համաձայնվում էին, իսկ ես` ոչ: Մեկ տարի անց այդ թիվը հասավ 1000 դոլարի: Երրորդ անգամ նրանք մեզ 10 000 դոլար առաջարկեցին: Այդ օրը մենք պարտվեցինք: Անզեն աչքով կարող էիք տեսնել, թե ինչպես են մեր պաշտպանները մանկական սխալներ «գործում»:
Այդ պատմությունները եղել են այստեղ` Ռուսաստանում: Տարբեր թիմեր են վաճառել հանդիպումները, բացի Մոսկվայի «Սպարտակ»-ից: Երեք առաջարկությունից հետո այդ ամենը դադարեց:
Ֆուտբոլային աշխարհը փոքր է, և բոլորը հասկացան, որ Ֆիլիմովը չի հանձնվի: 10 տարի անց պատմությունը կրկնվեց, սակայն Ֆիլիմովը նույնն էր մնացել: Ինչո՞ւ առաջարկել գումար, եթե գիտես, որ դիմացինդ մերժելու է քեզ:
– Ոչ: Բոլորը հասկանում էին ինձ: Ամեն մեկն իր գործով էր զբաղված: Միշտ էլ անկեղծ եմ եղել տղաների հետ և շեշտել եմ, որ չեմ վաճառվելու: Եթե դուք ուզում եք` խնդիր չկա: Ժամանակ առ ժամանակ մարզիչն էր ասում. «Տղե՜րք, այսօր պայմանավորված խաղի օր է,- հայտարարել է Ֆիլիմովը:








































