Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի խոսքերը:
Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը հայտարարել էր, որ շփում չունի Ռոնալդուի հետ ու նրան հիշում է որպես մեքենա, որը գոլեր էր խփում:
«Մոուրինյոյի խոսքերն ինձ համար կարևոր չեն: Ինձ համար կարևորը «Ռեալ»-ն է: Գոհ եմ՝ ինչպես են զարգանում իրադարձություններն ու ցանկանում եմ օգտակար լինել ակումբին:
Իսկ հարցերը, որոնք կապված չեն մեր ակումբի հետ, չեմ ցանկանում քննարկել»,- հայտարարել է Ռոնալդուն:






































