«Մանչեսթեր Սիթի»-ի իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին կարգավորել է ակումբի ղեկավարների հետ իր հարաբերությունները: Այդ մասին հայտնում են բրիտանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ ֆուտբոլիստը 340 հազար ֆունտ տուգանք կվճարի, ինչը կազմում է նրա 2 շաբաթվա աշխատավարձը: «Քաղաքայիններ»-ը նման որոշում են կայացրել ֆուտբոլիստի անկարգապահության պատճառով: Նախորդ մրցաշրջանում Բալոտելին 11 հանդիպում է բաց թողել որակազրկումների պատճառով:
«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտնել է, որ Բալոտելին կշարունակի օգնել թիմին:
«Չեմ կարծում, թե նա երջանիկ էր նախորդ հանգստյան օրերին կայացած խաղում թիմի հիմնական կազմում չընդգրկվելու փաստից: Սակայն երբ Բալոտելին սկսի ցուցադրել իր լավագույն խաղային որակները, հիմնական կազմ կվերադառնա»,- ասել է Մանչինին:








































