Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան հնարավոր է` որոշ ժամանակով լքի իր զբաղեցրած պաշտոնը առաջիկա վիրահատության պատճառով: Իսպանական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ 44-ամյա մասնագետը պետք է վիրահատության ենթարկվի հարականջային թքագեղձի նորագոյացության պատճառով:
Նշենք, որ անցած տարվա նոյեմբերին Վիլանովան վիրահատական միջամտության է ենթարկվել, սակայն հիվանդությունը կրկնվել է:
Հաղորդվում է, որ Վիլանովայի պարտավորությունները կարող է կատարել նրա օգնական Խորդի Ռոուրեն:







































