Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Քրիստիան Տելյոն բավարարված է, որ նոր պայմանագիր է ստորագրել թիմի հետ: Այս մասին գրում է ակումբի պաշտոնական կայքը:
«Ես շատ հպարտ եմ ու երջանիկ: Ուզում եմ վստահություն հաղորդել նրանց, ովքեր ինձ են վստահել: Թիմի ֆուտբոլիստներն ինձ միշտ իրենցից մեկն են համարել»,- ասել է Տելյոն:
Քիչ առաջ տեղեկացրինք, որ Տելյոն երկարաձգել է պայմանագրի ժամկետը «Բարսելոնա»-ի հետ մինչև 2016 թվականը:











































