Լեգենդար «Լա Մասիա» ակադեմիայի շնորհիվ կատալոնական «Բարսելոնա»-ն մեծ գումարներ է վաստակում:
Տեղեկությունների համաձայն` վերջին 11 տարում «Բարսելոնա»-ն 112.7 մլն եվրո է վաստակել` ակադեմիայի սաների տրանսֆերների վաճառքից:
Հարկ է նշել, որ ստացված գումարի շուրջ 60 տոկոսը կազմում է վերջին երկու մրցաշրջաններում վաճառված տրանսֆերների գումարը, երբ կատալոնացիները շուրջ 65.9 մլն եվրոյի գործարքներ են կատարել:









































