«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը վստահ է, որ լոնդոնյան ակումբը կարող է պայքարել Անգլիայի Պրեմիեր Լիգայի չեմպիոնի տիտղոսի համար:
«Չեմ հետևել մանչեսթերյան դերբիին, սակայն շատերն են ասում (և ես համաձայն եմ այդ կարծիքին), որ չեմպիոնի տիտղոսին 2 թիմ չէ հավակնելու: 2-3 հաղթանակ, և սաներս ավելի վստահ կգործեն խաղադաշտում: Եթե աշխարհի ակումբային առաջնության հաղթող դառնանք, իսկ եզրափակիչում խաղանք այնպես, ինչպես կիսաեզրափակիչում, ապա կարող ենք երկարաձգել հաղթանակների շղթան: Մենք լավ ֆուտբոլ ենք ցուցադրում, և որոշակի պայմաններում կարող ենք բազմաթիվ հանդիպումների հաղթող դառնալ»,- նշել է Բենիտեսը:
Հիշեցնենք, որ «Չելսի»-ն 10 միավորով զիջում է Անգլիայի Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատար «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:









































