«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը մանրամասներ է հրապարակել Նիոնում կայացած մարզիչների էլիտար ֆորումից:
Ֆորումին մասնակցել են 18 մարզիչներ՝ քննարկելով մի շարք հարցեր: Օրակարգում է եղել նաև ֆուտբոլիստների կեղծակերպման դեմ պայքարի հարցը:
«Չկարողացանք ընդհանուր հայտարարի գալ այդ հարցի շուրջ: Դժվար է միանշանակ գնահատել վիճահարույց դրվագները: Ֆուտբոլիստների սիմուլյացիան ֆուտբոլի հիվանդությունն է: Դրանում կասկած չկա»,- Ֆերգյուսոնի խոսքերը մեջբերում է Supersport.com-ը:










































