Իտալական «Նապոլի»-ի կիսապաշտպան Մարեկ Համշիկը հայտարարել է, որ չի մտածում ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» տեղափոխության մասին:
«Չեմ մտածում ակումբս փոխելու մասին: Լավ եմ զգում «Նապոլի»-ում:
Հնգամյա պայմանագիր ունեմ «Նապոլի»-ի հետ, հետևաբար որևէ դրդապատճառ չունեմ թիմս փոխելու մասին մտածելու»,- Corriere dello Sport-ը մեջբերում է Համշիկի խոսքերը:








































