Մադրիդի «Ատլետիկո»-ն համաձայնության է եկել «Տորինո»-ի հետ` Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ալեսիո Չերչիի տրանսֆերի հարցում:
Իտալական ԶԼՄ-ների փոխանցմամբ տրանսֆերի արժեքը կկազմի 20 մլն եվրո, որին կարող են գումարվել նաև տարատեսակ հավելավճարներ:
Մադրիդյան ակումբի ներկայացուցիչներն այժմ ֆուտբոլիստի հետ համաձայնեցնում են անձնական պայմանագրի պայմանները: Այնուամենայնիվ, պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա:
Նշենք, որ Չերչին «Տորինո»-ում հանդես է գալիս 2012 թվականից: Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում նա խփել է 13 գոլ ու կատարել 10 գոլային փոխանցում:









































