Դանիացի հարձակվող Նիկլաս Բենդտները կարիերան կշարունակի գերմանական «Վոլֆսբուրգ»-ում: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
26-ամյա ֆուտբոլիստը «Վոլֆսբուրգ» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով: Նա ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր:
Նշենք, որ նախորդ մրցաշրջանում Բենդտները «Արսենալ»-ի կազմում անցկացրել է 9 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ:









































