Armchess.am-ի տեղեկացմամբ՝ գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը Ղազախստանի Պավլոդար քաղաքում անցկացվող օփենում վերջին տուրից առաջ 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր՝ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Զավեն Անդրիասյանը և Հովհաննես Գաբուզյանն ունեն 6-ական, Հրայր Սիմոնյանը` 5,5 միավոր: