Երեկ`օգոստոսի 11-ին, իտալական «Նապոլի»-ի և ֆրանսիական ՊՍԺ-ի միջև ընկերական հանդիպում տեղի ունեցավ:
Ֆրանսիական ակումբի հարձակվող Էդինսոն Կավանին, ով նախկինում հանդես էր գալիս «Նապոլի»-ի կազմում այնքան էլ լավ ընդունելության չարժանացավ տեղի երկրպագուների կողմից: «Նապոլի»-ի երկրպագուները սուլոցներով ճանապարհեցին Կավանիին, ով մի քաի օր առաջ հայտարարել էր, որ անհամբերությամբ է սպասում Նեապոլ վերադառնալուն:






































