«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան ասել է, որ կատալոնական ակումբի նորեկ Լուիս Սուարեսը խաղադաշտ վերադառնալու մեծ ցանկություն ունի:
Հիշեցնենք` 27-ամյա ֆուտբոլիստը 4 ամսով հեռացվել է ֆուտբոլային գործունեությունից և 9-խաղյա որակազրկում ստացել` Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջո Կիելինիի ուսը կծելու համար:
«Վերջերս խոսել եմ Սուարեսի հետ: Նա խաղադաշտ դուրս գալու և «Բարսելոնա»-ի կազմում խաղալու մեծ ցանկություն ունի: Ինձ չի զարմացնում Սուարեսի վարպետությունը: Բոլորս գիտենք, որքան գերազանց խաղային որակներ ունի նա: Ուրախ ենք Լուիսին այստեղ տեսնել»,- Goal-ը մեջբերում է Ինյեստայի խոսքերը:










































