«Նորդշելանդ»-ի դեմ խաղից հետո «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը խոսել է Եվրոպա լիգայի մասին, որում իր թիմը պետք է մասնակցի, քանի որ խմբում գրավեց երրորդ տեղը:
«Եվրոպա լիգան այնքան էլ կարևոր չէ, երբ դու չես հասնում քո նպատակին: Բայց երբ հասնում ես մրցաշարի կիսաեզրափակիչ կամ եզրափակիչ, միշտ էլ ցանկանում ես հաղթել այն: Մենք ցանկանում ենք Եվրոպա լիգայում գնալ այնքան առաջ, ինչքան կկարողանանք:
Յուրաքանչյուր մրցաշար մեզ համար կարևոր է, այնպես որ ձգտելու ենք հաղթանակ տանել»,- Բենիտեսի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:








































