Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անգլիացի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը պայմանագիր է ստորագրել «Նյու-Յորք Սիթի»-ի հետ, հայտարարել է, որ այդ ակումբում կարիերայի շարունակությունն առավել հարմար տարբերակ էր իր համար:
Լեմպարդը նշել է, որ Անգլիայից հեռանալու ճիշտ ժամանակն էր իր համար:
«Կարիերաս շարունակելու այլ տարբերակներ ևս ունեի, բայց սա լավագույնն էր: Անգլիայից հեռացա ճիշտ ժամանակին և տեղափոխվում եմ այլ երկիր: Այսպես ինձ համար ավելի լավ կլինի»,- Լեմպարդի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:









































