Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է բռնցքամարտի 2012թ. երիտասարդական Աշխարհի առաջնությունը:
1/8 եզրափակիչում իր մենամարտը կանցկացնի 75 կգ քաշային Արտավազդ Հարոյանը: Հարոյանն իր ուժերն է չափելու հույն մարզիկ Պոլինեյկիս Կալամարասի հետ և հանդես է գալու կապույտ անկյունից:
Հիշեցնենք, որ Տարոն Սողոմոնյանը հաղթահարեց 1/8 եզրափակիչի արգելքը, իսկ Գոռ Երիցյանը չկարողացավ պարտության մատնել կուբացի մարզիկին ու լքեց հետագա պայքարը:








































