Առաջիկա օրերին «Պարի Սեն-Ժերմեն»-ը կհայտարարի Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Անխել դի Մարիայի տրանսֆերի ձեռքբերման մասին:
El Confidencial-ը հայտնում է, որ փարիզյան ակումբը համաձայնության է հասել «արքայական ակումբ»-ի հետ` 26-ամյա արգենտինացու տեղափոխության շուրջ: Նրա տրանսֆերի արժեքը 60 մլն եվրո կկազմի:
Փարիզցիներն արդեն համաձայնեցրել են նաև դի Մարիայի անձնական պայմանագրի պայմանները, որոնք, սակայն, դեռ չեն հրապարակվում:






































