Գերմանական «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոստովանել է, որ ցանկանում էր թիմում պահել կիսապաշտպան Տոնի Կրոսին.
«Ինձ համար մեծ պատիվ էր Կրոսին մարզելը: Միայն լավ բաներ եմ մաղթում նրան և նրա ընտանիքին: Ցանկանում եմ նաև մեծ շնորհակալություն հայտնել Կրոսին, քանի որ նա շատ բան է արել «Բավարիա»-ի համար նախորդ մրցաշրջանում:
Նախորդ մրցաշրջանի սկզբում մենք խնդիրներ ունեինք կիսապաշտպանության կենտրոնում, բայց նա միշտ հայտնվում էր այն ժամանակ, երբ նրա կարիքը զգացվում էր: Մենք փորձում էինք համոզել նրան, որ մնար այստեղ, սակայն նրան էլ հասկանալ կարելի է: Կրոսը երիտասարդ է և նոր մարտահրավերների է սպասում: Դա նրա որոշումն էր, ու հույսով ենք, որ նա այժմ երջանիկ է Մադրիդում»-, ասել է Գվարդիոլան:










































