Մադրիդի «Ռեալ»-ի նորեկ, կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը հայտնել է, որ իրեն չի վախեցնում այն ճնշումը, որ զգացվում է «արքայական ակումբ»-ի կարգի թիմերում ելույթների ժամանակ: Հիշեցնենք, որ Ռոդրիգեսը «Մոնակո»-ից «Ռեալ» է տեղափոխվել և 6-ամյա պայմանագիր ստորագրել:
««Ռեալ»-ում մեծ ճնշում ես զգում, սակայն ես պատրաստ եմ դրան: Երազում եմ երկար տարիների ընթացքում տիտղոսներ նվաճել: Խոսք է գնում հաղթող ակումբի մասին և ես նույնպես հաղթողի հոգեբանություն ունեմ: «Ռեալ» եմ տեղափոխվել, որպեսզի օգնեմ կերտել ակումբի պատմությունը:
«Արքայական ակումբ»-ի խաղերին հետևում եմ դեռ այն ժամանակներից, երբ այստեղ հանդես էին գալիս Զիդանը, Ռոբերտո Կառլոսը և Ռոնալդոն: Երկար տարիներ եմ պայքարել` այստեղ լինելու համար: Այժմ ես հնարավորություն եմ ջանասիրաբար աշխատելու և պայքարելու` «Ռեալ»-ի հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար»,- Marca-ն մեջբերում է Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստի խոսքերը:







































