«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպաններ Անտոնիո Վալենսիան ու Լուիշ Նանին բաց կթողնեն Անգլիայի Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրում կայանալիք «Ռիդինգ»-ի դեմ հանդիպումը: Այդ մասին հայտարարել է «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը:
«Նանին դեռ չի վերականգնվել ծնկի վնասվածքից: Նա դեռ 4-5 շաբաթ չի կարողանա խաղադաշտ դուրս գալ:
Վալենսիան ազդրի վնասվածք ունի, սակայն հաջորդ շաբաթ շարք կվերադառնա»,- հայտարարեց Ֆերգյուսոնը:





































