Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Չելսի»-ն կրկին կփորձի գնել «Բայեր»-ի 22-ամյա հարձակվող Անդրե Շյուրլեի իրավունքները: Ամռանը «կապտագույներ»-ը 30 մլն եվրո էին առաջարկում ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց, սակայն «Բայեր»-ը հրաժարվեց վաճառել Շյուրլեի իրավունքները: «Չելսի»-ի նոր առաջարկը շահավետ կլինի «Բայեր»-ի համար:
Գերմանիայի առաջնության 2012/13 թվականների մրցաշրջանում Շյուրլեն 14 հանդիպում է անցկացրել, 3 գոլ է խփել և 4 արդյունավետ փոխանցում կատարել:
Հիշեցնենք` ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Չելսի»-ն հետաքրքրված է «Ատլետիկո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի և «Ռեալ»-ի ռմբարկու Կարիմ Բենզեմայի ծառայություններով:










































