«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է այն լուրերը, թե իբր թիմի հարձակվող Մարիո Բալոտելին կարող է վերադառնալ հայրենիք:
«Կարո՞ղ է արդյոք թիմը վաճառել Բալոտելիի տրանսֆերը: Ո՛չ: Ես շատ ուրախ եմ նրա համար, քանի որ այսօր նա խփեց այս մրցաշրջանում իր առաջին գոլը: Ու դա մեզ համար շատ կարևոր գոլ էր:
Կարծում եմ՝ Բալոտելին կարող է շատ ավելի լավ խաղ ցուցադրել: Ես դա շատ լավ գիտեմ: Բայց դեռևս նա չի ցուցադրում իր իսկական խաղամակարդակը»,– Մանչինիի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում ակտիվորեն խոսվում էր, թե Մարիո Բալոտելիի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Միլան»-ը:










































