Եվրոպա լիգայի խմբային փուլի «Իրոնի Կիրյատ-Շմոնա»-«Ատլետիկ Բիլբաո» հանդիպումը, որ անցած շաբաթ ՈՒԵՖԱ-ի որոշմամբ չէր կայացել, տեղի ունեցավ երեկ:
Իսրայելում իսպանական թիմը դժվարություններ չունեցավ ու կարողացան հաղթանակ տանել մրցակցի նկատմամբ:
Նախ առաջին խաղակեսում հաշիվը բացեց բասկերի հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն, ապա երկրորդ կեսում հաշիվը կրկնապատկեց Գաիսկա Տոկերոն:
Կիրյատ-Շմոնա – Ատլետիկ Բիլբաո՝ 0:2
Գոլերը՝ Լյորենտե, 34՛, Տոկերո, 76՛








































