Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է, որ Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը չի կարողանա երկու օրվա ընթացքում ետ բերել հին Տոռեսին, այն Տոռեսին, որ խաղում էր «Լիվերպուլ»-ում:
«Կարծում եմ՝ Ֆերնանդոն լավ հարձակվող է: Ընդհանրապես, հարձակվողների համար երբեմն դժվարին ժամանակներ են լինում: Երբ նրանք չեն կարողանում գոլ խփել երեք-չորս խաղ անընդմեջ, իրոք բարդ է: «Չելսի»-ն լավ թիմ էր Դի Մատեոյի հետ, այն լավը կլինի նաև Ռաֆայել Բենիտեսի հետ:
Նրանք, այնուամենայնիվ, չեն կարող ֆուտբոլիստներին փոխել երկու օրվա ընթացքում: Մինչև երեք տուր առաջ «Չելսի»-ն ֆանտաստիկ ֆուտբոլ էր ցուցադրում՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը»,- Goal.com-ը մեջբերում է Մանչինիի խոսքերը:








































