«Համբուրգ»-ի գլխավոր մարզիչ Տորստեն Ֆինկը կարող է զրկվել Ռաֆայել վան դեր Վարտին ապավինելու հնարավորությունից մինչև այս տարվա ավարտը: Այս մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:
Հոլանդացի ֆուտբոլիստը Գերմանիայի առաջնության 13-րդ տուրում աջ ազդրի վնասվածք է ստացել:
«Առաջին շրջանում հազիվ թե խաղադաշտ դուրս գամ»,- ասել է Վան դեր Վարտը:








































