Իտալական «Միլան»-ը պատրաստ է հրաժարվել թիմի ու Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Ալեշանդրե Պատոյի ծառայություններից: Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն:
Բրազիլացին կարող է հեռանալ իտալական ակումբից արդեն հունվարին: Պատոյի ապագան «Միլան»-ում կասկածի տակ է հայտնվել այն բանից հետո, երբ ֆուտբոլիստը հայտարարեց, որ ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ, իսկ նրա գործակալը հաստատեց, որ Պատոն, հնարավոր է, լքի միլանյան թիմը:






































