Ուկրաինայի ֆուտբոլի միությունը պաշտոնապես բանակցություններ է վարում ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդ Հարի Ռեդնապի հետ:
Ֆեդերացիայի չինովնիկ Միխայիլ Ֆոմենկոն հայտնել է, որ 65-ամյա մասնագետի ներկայացուցիչները Կիև են այցելել և համաձայնեցրել անգլիացի մասնագետի աշխատանքի հետ կապված մի շարք հարցեր:
«Գործակալների հետ բանակցությունները հաջող են ընթացել: Այժմ իր խոսքը պետք է ասի Ռեդնապը: Առաջիկա օրերին նա անձամբ կժամանի Կիև, որպեսզի հնարավորություն ունենանք քննարկելու բոլոր մանրամասները և վերջնական պատասխան ստանանք»,- ասել է Ֆոմենկոն:








































