Չեմպիոնների Լիգայում տեղի ունեցած «Անդերլեխտ» – «Միլան» խաղից հետո իտալական ակումբի ֆուտբոլիստ Ալեշանդրե Պատոն հայտարարել էր, որ ինքը պատրաստ է այլ ակումբի հետ պայմանագիր կնքելու առաջարկներ ուսումնասիրել: Բանն այն է, որ Պատոն ցանկանում է շատ խաղաժամանակ ստանալ:
«Եթե Պատոն այդպես է ասել, ապա պատճառներ ունի»,- ասել է բրազիլացի հարձակվողի գործակալը:
«Ուզում եմ ավելի մանրամասն ծանոթանալ իրավիճակին: Երեքշաբթի կգնամ Իտալիա՝ Պատոյի ու թիմի ղեկավարության հետ խոսելու, որպեսզի իմանանք՝ ինչ ենք անում: Չգիտեմ, գուցեև Պատոն հեռանա «Միլան»-ից: Եկեք այդ մասին խոսենք երեքշաբթի օրվանից հետո»:









































