«Դինամո»-ի դարպասապահ Ռոման Բերեզովսկին իր կարծիքն է հայտնել «Զենիթի»-ի հաշվին տեխնիկական պարտություն գրանցելու մասին:
«Նման բարդ իրավիճակում դժվար է բոլորի համար ճիշտ որոշում կայացնել: Մենք պատրաստ էինք ընդունել կարգապահական կոմիտեի ցանկացած որոշում: Հաճելի է, որ մեր հաշվին հաղթանակ գրանցվեց: Մարդկայնորեն ցավում եմ «Զենիթ»-ի համար: Բայց եկեք հաշվի առնենք, որ մեր դարպասապահը կարող էր լուրջ վնասվածք ստանալ: Այնպես որ` որոշումն իրավացի է կայացվել:
Իմ կարիերայում էլի են նման դեպքեր պատահել: Օրինակ` Բոսնիայի ընտրանու դեմ խաղում երբ պաշտպանում էի Հայաստանի ազգային հավաքականի դարպասը, ինձ ինչ- որ սուր ձայն խլեցրեց:
Ցավում եմ, որ երկրպագուները նման գործողությունների են դիմում: Սակայն ոչ ոք ապահովագրված չէ նման իրավիճակներից:








































