Լիվերպուլի «Էվերթոն»-ը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ի երիտասարդ ռուս կիսապաշտպան Դենիս Չերիշևի ծառայություններով, հայտնում է Marca-ն:
«Ռեալ»-ի ծագող աստղի տեղափոխության դիմաց անգլիացիները առաջարկել են 6 մլն եվրո, սակայն Մադրիդից կտրուկ մերժում են ստացել: Սպասվում է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Էվերթոն»-ը նորից փորձելու է ձեռք բերել խաղացողի տրանսֆերը:
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Դենիս Չերիշևը հրավիրվել էր Ռուսաստանի ազգային հավաքական, որի կազմում նշեց իր նորամուտը ԱՄՆ-ի դեմ ընկերական խաղում:








































