Ռաֆայել Բենիտեսն առաջիկա ժամերին Լոնդոն կժամանի «Չելսի»-ի հետ պայմանագիր ստորագրելու նպատակով: Այդ մասին են հայտնում բրիտանական լրատվամիջոցները:
««Չելսի»-ն լուրջ խնդիրներ ունի, իսկ դա հենց այն է, ինչ ինձ պետք է»,- ասել է իսպանացի մասնագետը:
Իսպանացի մասնագետի հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել: Նա կգլխավորի լոնդոնյան ակումբը մինչև 2013 թվականի հունիս: Լոնդոնյան ակումբի ղեկավարները հուսով են, որ ամռանը «Չելսի»-ի գլխավոր մարզչի պաշտոնը կստանձնի Խոսեպ Գվարդիոլան:




































